Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Քանի որ ինստիտուցիոնալ ընդդիմությունը Հայաստանի ապագայի քաղաքական հայեցակարգ չի ներկայացնում, ամենայն հավանականությամբ չի էլ ներկայացնի, մնում է ենթադրել, որ իշխանափոխության ձգտումը մեկ նպատակ ունի՝ վերականգնել «հավերժական կռվի» գաղափարախոսությունը, ներկայացնել այնպես, որ ազգային իղձերի իրականացման հնարավորություն կար, բայց Նիկոլ Փաշինյանը տապալեց:
Անհասկանալի է մնում, թե իշխանության գալու դեպքում 2018թ. ապրիլ-մայիսյան իրադարձությունները, վարչապետի պաշտոնում Փաշինյանի ընտրությունը պատմա-քաղաքագիտական ինչ մատրիցայով է ներկայացվելու, արդյո՞ք Ստեփանակերտում 2023թ. օգոստոսի 8-ի սահմանադրական հեղաշրջումը նույնպես նրան է վերագրվելու:
Բայց եթե լուրջ, ապա իշխանությունը և ընդդիմությունը մի պարզ ճշմարտություն պիտի իմանան. Իլհամ Ալիևի համար չկա ոչ պատմական, ոչ իրական Հայաստան: Հայաստանաբնակ 3 միլիոն մարդու, մեծ հաշվով, չի հուզում՝ նժդեհականությու՞նն է ազգային գաղափարախոսություն, ՀՅԴ ծրագի՞րը, թե՞ Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը»:
Նրա ցանկությունն է ապրել անկախ, ինքնիշխան, անվտանգ և սոցիալապես ապահով Հայաստանում»: