Գործարար Գրիգոր Տեր-Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Չնայած որ հարկ չեմ համարում պատասխանել նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին, այնուամենայնիվ, չեմ էլ ուզում անպատասխան մնան վերջինիս ինքնակամ հայտարարություններն առ այն, որ Երասխի մետալուրգիայի գործարանը, որի սեփականատերերից եմ հանդիսանում նաև ես, շատ հնարավոր է՝ իր բառերով ասած «աֆիորա» է: Այդուհանդերձ, ուզում եմ մի երկու հատկանշական կետ ընդգծել՝ ի գիտություն պրն Բագրատյանի և այլոց.
1. Գումարը, որը ծախսվել է, շատ ավելի շատ է, քան 2.5 մլրդ, որը և ստուգվել է բոլոր փաստաթղթերով, փոխանցումներով, կա նաև անկախ աուդիտորական կարծիք ևս: Պետության կողմից ՈՐԵՎԷ փոխհատուցում կամ փոՂհատուցում չի եղել, նույնիսկ մի լումայի:
2. Ընկերությունը, որն այդ գործարանը կառուցում է, սնվում է ամերիկյան կապիտալից, և որ ամենակարևորն է, «սպիտակ» գումարներ վաստակող ընկերություններից: ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը նույնպես անդրադարձել է դրան՝ շեշտելով, որ կրակում են ամերիկյան կապիտալի վրա, ափսոս, որ նախապես Ձեզ չի տեղեկացրել: Անկեղծորեն պետք է ասեմ, որ մենք ևս չենք մտածել, որ Հրանտ Բագրատյանին անձնական հաշվետվություն պետք է տանք՝ դա ի՞նչ կապիտալ է: Ցավոք, կառավարությունը մեզ չէր զգուշացրել, որ դա պարտադիր պայման է: Այնուամենայնիվ, «Ջի Թի Բի Սթիլ» ընկրությունը 100%-ով ամերիկյան ընկերություն է: Մինչ այսօր ոչ մի կոպեկ Հայաստանից դուրս չի եկել, ինչպես Դուք եք ձևակերպում:
3. Պրն. Բագրատյան, ամենայն հարգանքով, բայց մենք Ձեր կրթությունն ու գիտելիքները չունենք՝ նման «աֆյորա» իրականացնելու համար: Մենք փոխարենը նստենք հեռուստացույցի դիմաց ու խոսենք, գործ ենք անում: Կխնդրեի, իհարկե, կիսվել Ձեր փորձով, բայց, այնուամենայնիվ, հանգիստ գլուխը դնել բարձին ու քնելն ավելի լավ է: Ձեզ էլ եմ խուհուրդ տալիս:
Հ.Գ.
Ինչպես վերջերս արտահայտվել է Բագրատ Սրբազանը՝ բա տղա էիք, սարքեիք էդ գործարանը... Եկել ենք ասենք՝ Սրբազա՛ն Հայր, տղա ենք, ոնց որ արդեն վերջին ենք հասել և բացմանը մեծ սիրով Ձեզ կհրավիրենք:
Հարգանքով՝ օրինապահ քաղաքացի Գրիգոր Տեր-Ղազարյան»։