Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Թե բա՝ «հավերժական կռիվ»: Իհարկե՝ ուրիշների զավակների արյան հաշվին: Իրենցը դոլարով միլիոնն է: Ստեփանակերտում լինի, թե՝ Երեւանում: Հետո Գլենդեյլում «հուշեր,, կգրեն եւ կպատմեն, թե որքան միակամ, միասնական, եղբայրաբար հաշտ ու համերաշխ, պայքարի եւ ազատության դրոշը պահելու պատրաստ էր Արցախը, բայց վերջին պահին մնաց մենակ, թիկունքից դավաճանվեց, ամեն ինչ «կորսնցուցինք»:
Առաջին Հանրապետության անկումից ժամանակ անց Սիմոն Վրացյանը Բեյրութում ուսուցչությամբ օրվա հաց վաստակող Լեւոն Շանթին նամակ է գրում, թե՝ հիշու՞մ ես 1920թ. ամռանը Բորիս Լեգրանն ի՞նչ առաջարկություն էր բերել, որ մերժեցինք: Շանթը պատասխանում է՝ չեմ հիշեր, սիրելի Սիմոն, խնդրեմ տնօրինես, որ Փարիզ գալուս գործը կարգավորվի: Չի տնօրինել: Հետո ստացվել է այնպես, որ Վրացյանն էլ ստիպված Բեյրութ է տեղափոխվել: Փարիզը սիմոնացուի եւ Սիմոնի տեղ չէր»: