«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ամբողջ (իրականում` միայն ֆեյսբուքային) հանրությունը քննարկում է երեք փսեվդո-քաղաքական փսեվդո-գործիչների գզվռտոցը:
Մեկը բախումների օրը վախեցավ դատվելուց ու երկրից փախավ, մյուսը ոտքի վրա ստեր հորինել ու գոռալուց էն կողմ առանձնապես բան չգիտի, երրորդն էլ, ընդհանրապես, կերպարի տնազ է՝ համառորեն փորձում է 2018-ի Նիկոլ Փաշինյանին կրկնօրինակի:
Այս երկրին օդ ու ջրի պես նորմալ ընդդիմություն է պետք: Քաղաքական նյուխով, քաղաքական մտքով, ժողովրդավարական խաղի կանոնների հարգանքով ու ինքնասիրահարվածության ցածր մակարդակով»: