Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«-2023 թվականի Արցախի շրջափակման ամիսներին Եկեղեցին հսկայական ջանքեր գործադրեց՝ մեղմացնելու համար Արցախի հայորդիների ցավն ու դժվարությունները։ Երբ Հայաստանի իշխանությունները անուշադրության ու անտարբերության էին մատնել Արցախը, այդ օրերին Հայաստանից միակ բարձր պաշտոնատար անձը, որ այցելեց Արցախ, Ամենայն Հայոց Հայրապետն էր։Արցախից բռնագաղթի օրերին վշտակիր արցախցիներին առաջինը հայ հոգևորականն էր դիմավորում Հայաստանում և հոգևոր խնամք տածում նրանց հանդեպ,- ինչ-որ ստաժողովում հայտարարել է Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:
Նախ, Ամենայն Հայոց Հայրապետը պաշտոնատար անձ չէ, Հայ առաքելական եկեղեցու Հովվապետն է: Երկրորդ, նա 2022թ. դեկտեմբերի 12-ից, այսինքն՝ շրջափակումն սկսելուց հետո Արցախ չի այցելել: Իսկ թե որտեղ, ում, ինչպես են դիմավորել եւ հոգ տարել հոգեւորականները՝ հայտնի չէ: Կոռնիձորում, համենայն դեպս, բռնագաղթվածներին դիմավորող հոգեւորական չի եղել: Աստվածաշնչի պատվիրանն ասում է՝ մի ստիր»: