Տեսակետ

«Վաղուց ժամանակն է վերջ դնել օրեցօր աճող ատելության մթնոլորտին». Բաբկեն Թունյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Անկախ քաղաքական հայացքներից և տարաձայնություններից, պետք չի ծաղրել ու վիրավորել որևէ մեկին, առավել ևս՝ վիրավորում ստացածներին:

Տեղի ունեցածը լավ բան չէր, պատճառների մասին չեմ ուզում խոսել, բայց փառք Աստծո՝ զոհեր չկան: Հույս ունեմ, հետագայում ավելի խոհեմ կգտնվենք, և մեր հայրենակիցները մեկը մյուսին չեն վնասի:

Վաղուց ժամանակն է վերջ դնել օրեցօր աճող ատելության մթնոլորտին: Կարելի է ունենալ տարբեր կարծիքներ, քննադատել ամենասուր ձևերով, բայց փոխադարձ հարգանքը պահելով և թշնամանք չտարածելով: Դա մեզ լավ տեղ չի տանի:

Շուտափույթ ապաքինում եմ մաղթում Աբրահամ Գասպարյանին և մյուս բոլոր վիրավորում ստացածներին՝ թե՛ ցուցարարների, թե՛ ոստիկանների շարքերից»: