Տեսակետ

«Գործ ունենք ոչ թե հոգևորականի, այլ ռեվանշիստ, բիզնեսմեն տերտերի հետ»․ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ 

«Այն, ինչ այսօր տեղի ունեցավ, տարօրինակ չէ, քանի որ մենք գործ ունենք ոչ թե հոգևորականի, այլ մի սովորական, այլ երկրի քաղաքացի, ռեվանշիստ, բիզնեսմեն տերտերի հետ, ով իր օտարերկրյա տերերի միջոցով նպատակ ունի մեր երկիր նոր պատերազմ բերել, որի միջոցով էլ Հայաստանը կվերածի գուբեռնիայի։

Չի լինի։ Թույլ չենք տա կղերապետությանը, հետադիմությանը, ծայրագավառապետությանն ու գողերին, որ հաղթեն ժողովրդավարությանը, անկախությանն ու առաջադիմությանը։ Պետությունը շատ ամուր է»։