«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն պարզապես «հարիֆ» գտնվեցին՝ հանուն քաղաքական ճգնաժամի հանգուցալուծման 2021թ. իրենց մանդատներից հրաժարվելով։ Ընդդիմությունը այսօրվա խորհրդարանականների նման պետք է լինի, որ իշխանափոխության սուտ խոստումներով գա ԱԺ, իր ինստիտուցիոնալ գործառույթը չկատարի ու էնպես կառչաց մնա այդ մանդատից, որ կարծես դա իր վերջին շանսն է»։