Տեսակետ

Եթե Նաիրի Հոխիկյանը հրապարակային չհերքի այս սուտը, ես կդիմեմ պատկան մարմիններին. Փամբուխչյան

Բլոգեր կամ չգիտեմ ինչ Նաիրի Հոխիկյանը իմ ֆեյսբուքյան գրառումներից մեկի տակ գրել է, իբրև ես 2020-ի հոկտեմբերին ԱԻՆ փակ մեքենաներով Արցախի առաջնագծից փախցրել եմ դասալիքներին և տեղափոխել Երևան։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը։

«Եթե նա հրապարակային չհերքի այս սուտը, ես կդիմեմ պատկան մարմիններին, որպեսզի ուսումնասիրության տակ վերցնեն այս տղայի մեղադրանքը և պարզեն իրականությունը։
Հ.Գ. Ստի և կեղծիքի դեմ պայքարողները ամենամեծ սուտ և կեղծիք տարածողներն են՝ այն ամենը ինչ պետք է իմանալ նրանց մասին»,- ասվում է գրառման մեջ։