Մեդիափորձագետներ Լևոն Իսաջանյանը և Սամվել Մարտիրոսյանը գրառումներ են կատարել և անդրդարձել հեռախոսահամարների մեծ բազայի արտահոսքին, որտեղ 10 միլիոն կոնտակտային տվյալներ մեջ եղել են նաև հայկական համարներ։
«Անհայտ անձը վաճառքի է հանել լոտ, որը պարունակում է տարբեր երկրներին վերաբերող 10 միլիոն կոնտակտային տվյալ։ Ներկա վալիդացիան, որը արել եմ, ցույց է տալիս այն, որ լոտի մեջ գոյություն ունի մոտավոր հաշվարկով 277․000 hազար համար որը վերաբերում է Հայաստանի բջջային կոդերին։ Հավանաբար, այն վերաբերում է getcontact -ի ֆունկցիոնալությամբ այլ հավելվածի՝ pattern -ին [հաստատված չէ] ։
Ինչ եմ ուզում տվյալ օրինակով հորդորեմ․ երբևէ նման հավելվածներ, երբ ձեզնից ցանկանում են մուտք դեպի ձեր կոնտակտների բազա, ՄԻ ՏՎԵՔ։
Այս արտահոսքի պատճառը բջջային օպերատորները չեն հաստատ։ Սա արդեն մարդկանց թվային անվտանգության հիգիենայի բացակայությունից է գալիս»,- գրել է Իսաջանյանը։
«Հեռախոսահամարների մեծ բազայի արտահոսք է եղել։ Մեջը մոտ 280 հազար հայաստանցու համար կա։ Ամենայն հավանականությամբ, Getcontact-ի բազան ա։ Ու, ոնց տարիներ զգուշացնում էի, էդ էլ սիրուն երևում ա։ Բազմաթիվ մարդկանց համարներ կան, որտեղ հստակ երևում է իրենց հատուկ ծառայություններին պատկանելությունը, քանի որ ընկերներից մեկը տենց ա նշել մոտը։ Ազգովի ազգային անվտանգության դեմ ենք աշխատում։ Շնորհավոր հերթական անգամ»,- ընդգծել է Սամվել Մարտիրոսյանը։