Տեսակետ

Իրանում որևէ կին թեկնածու երբևէ չի ստացել թույլտվություն մասնակցելու ընտրություններին․ իրանագետ

Իրանագետ Աննա Դավթյան-Գևորգյանը ֆեսյբուքյան իր էջում գրել է.

«Մինչ Հայաստանում էլ հետևում ենք Իրանում նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնողների գրանցումներին՝ հիշեցնեմ, որ թեկնածությունները գրանցելուց հետո տասներկու հոգուց բաղկացած Պահապանների խորհուրդը կքննի բոլորի թեկնածությունները ու կհաստատի դրանց մի մասին։ Նախորդ շրջափուլերում որպես կանոն հազարավոր գրանցվողներից ընտրոթյուններին մասնակցելու հնարավորություն ստացել են մոտ մեկ տասնյակ թեկնածուներ։

Եթե ձեզ զարմացրել է նաև կին թեկնածուների գրանցումը, ապա տեղեկացնեմ, որ կանանց՝ նախագահական ընտրություններին որպես թեկնածու գրանցվելու երկարամյա պատմություն կա Իրանում։ Մինչ այս պահը, սակայն, որևէ կին թեկնածու երբևէ չի ստացել թույլտվություն մասնակցելու ընտրություններին։ Իրանի՝ կանանց իրավունքներով զբաղվող շրջանակները, սակայն, կարևոր առաջընթաց են համարում էն հանգամանքը, որ եթե հեղափոխությանը հաջորդած տարիներին կանայք պահապանների խորհրդի կողմից մերժում էին ստանում սեռի հիմքով, ապա նախորդ տարիներին պատճառաբանությունը մեծամասամբ կառուցում էին ոչ բավարար փորձառությունն ու հմտությունները մատնանշելով»։