ԱԺ «ՔՊ» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Օրեր առաջ Ալավերդի կատարած այցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը տվեց հանձնարարական` սեղմ ժամկետում աղետից տուժած բնակիչների հրատապ կարիքները գնահատել, օպերատիվ կերպով հատկացնել անհրաժեշտ օգնություն, այնուհետև կիրականացնենք աղետի հետևանքների վերացման ծրագրեր։
Սիրելի ժողովուրդ, աղետի հետևանքներն, իսկապես, հսկայածավալ են։ Չտխրեք, մենք կունենանք էլ ավելի բարեկարգ, գեղեցիկ ու հարմարավետ քաղաքներ ու գյուղեր։ Անպայման կունենանք»։