Տեսակետ

Հայ առաքելական կուսակցություն հիմնեք և պատրաստվեք հերթական ընտրություններին

ԱԺ «ՔՊ» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Աշխատանքային այցով ԱԺ գործընկերներիս հետ Ալբանիայում եմ, որը, պարզվում է, ի հակառակ մի իշխանազավթ նախկին նախագահի կողմից արված մի անհաջող հումորի, բավական նորմալ ու զարգացող երկիր է, իսկ ժողովուրդն էլ` նորմալ, մեր պես ժողովուրդ, ու մեկ էլ ինձ փոխանցեցին, որ մեր նորաթուխ մեսիան, իմա` փրկիչը, իմ և Տիգրան Ավինյանի անունն է հնչեցրել ելույթներից մեկի ժամանակ:

Ափսոսում եմ, որ մեսիայի քաղտեխնոլոգները կարճ հիշողություն ունեն ու մոռացել են, որ այդ խաղաքարտը նրանք արդեն մի անգամ խաղացել են մի քանի տարի առաջ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ռուսական լրատվամիջոցները նմանատիպ մի հարց էին տվել Մոսկվա կատարած այցերից մեկի ժամանակ:

Նոր բան մտածեք, մաեստրո, օրինակ, Հայ առաքելական կուսակցություն հիմնեք և պատրաստվեք հերթական ընտրություններին, եթե, իհարկե, այդքան «հավես» ունեք»: