Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Հիմա էլ ով չի զլանում՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին Մոնրեալն է հիշեցնում: Ենթադրենք, Սրբազանը ոչ մի թերացում չի ունեցել, չունի, իրոք բարեպաշտ քրիստոնյա է, աստվածաբան, հայ իրականության ամենաառաքինի մարդն է, հետո՞:
Դրանից հետևում է, որ բոլորս նրա գավազանին պիտի ենթարկվե՞նք, կամ չենք ենթարկվում, քանի որ նրա սրբությանը կասկածու՞մ ենք: Ժողովուրդ, հարգելիներս, սիրելիներս, մենք հոտ չենք, ծխական համայնք չենք, թաղային իշխանության հարց չունենք:
Սրբազանը քա-ղա-քա-կան, նույնիսկ աշ-խար-հա-քա-ղա-քա-կան շարժում է առաջնորդում, սա է էականը՝ ընդունու՞մ ենք նրա բերած այլընտրանքը, թե՞ Հայաստանը մնում է 2021թ. ոչ մեկի կողմից չվիճարկված ընտրության տիրույթում: Ի վերջո, այս աշխարհում բոլորս էլ մեղավոր ենք: Բագրատ Սրբազանն ինչու՞ պիտի բացառություն լինի, եթե դեռեւս 5-րդ դարի պատմիչն է հոգևորականի կերպար փոխանցել, որ սողում էր իշխանի առաջ, պարգևներ ստանում եւ ասում. «Բարձիր մեղքերդ իմ մեջքին, տեր իշխան, ես ուղտ եմ»»: