Տեսակետ

Ժողովուրդը վերջնական գնահատական պետք է տա այդ կառույցի պետականակործան նպատակներին. Թորոսյան

ԱԺ «ՔՊ» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Միանգամից շատ ծանր բաժին է հասել մեր ժողովրդին։ Բացի նրանից, որ նա պետք է ավելի քան 100-ամյա առասպելներ ու կարծրատիպեր կոտրի, որպեսզի կարողանա նավարկել փոթորկոտ այս ծովում, փաստացի նա նաև մի 1700-ամյա առասպել էլ պետք է վերջնական և հիմնահատակ կոտրի, թեև մասամբ դա իրականացրել է պետականություն հիմնելով։

Բայց քանի որ եկեղեցին բացահայտում է իր իրական նպատակները, այն է՝ իր ներքին և արտաքին խմբակային շահի համար զոհաբերել ՀՀ պետականությունն ու խաղալ հետևորդների հավատքի և զգացմունքների հետ՝ շռայլելով սուտ խոստումներ, ժողովուրդը վերջնական գնահատական պետք է տա այդ կառույցին և նրա պետականակործան նպատակներին։

1700-ամյա պատմության ընթացքում բազմաթիվ անգամներ կրկնված հայկական պետականության կործանման մեջ ունեցած եկեղեցու անմիջական ավանդը սպառվելու է․ Հայաստանի Հանրապետությունը չի ընկրկելու»։