Տեսակետ

Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Չկարողանալով ներսում ակումուլացնել իշխանազավթման համար անհրաժեշտ ներքին պաշար, որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել։

Հաստատվեց այն ինչի մասին զգուշացնում էի՝ եպիսկոպոսական վեղարի ետևում տաքնված քոչարյանամերձ ռուսական գործակալական ցանցի պարագլուխ-«դիվանագետներն» ու քաղաքական շրջանակները, ինչպես նաև հենց ինքը՝ շարժման առաջնորդ սրբազան հայրը նպատակադրվել են խափանել մայիսի 15-ին Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների կողմից սահմանազատման գործընթացի աշխատակարգային արձանագրության ստորագրումը, որը հետո պետք է ուղարկվի ԱԺ՝ վավերացման։

Եթե ինչ որ ճանապարհով «սրբազան» շարժմանը հաջողվի հասնել հռչակված նպատակին, ապա վստահ լինենք, որ Ադրբեջանը Ռուսաստանի հրահրմամբ լեգիտիմ իրավունք է ստանում Հայաստանի դեմ հարձակվել՝ սահմանի ցանկացած հատվածից։ Ադրբեջանն իր գործողությունները կհիմնավորի միջազգային լայն աջակցություն ստացած Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատում իրականացնելու Հայաստանի միակողմանի կերպով հրաժարվելու հանգամանքով։

Կասկած չկա, որ միջոցների մեջ խտրություն չդնող այս ոհմակը որոշել է հասնել Հայաստանի պետականության ջախջախման՝ ներսից։ Հուսամ եկեղեցին, վեհափառ հայրապետը հասկանում են իրենց պատասխանատվությունը պետության և ժողովրդի առջև, և րոպե առաջ անհրաժեշտ քայլերը կձեռնարկեն այս ազգակործան նպատակադրումն օրորոցում խեղդելու համար»։