ԱԺ «ՔՊ» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Ինչպես ավելի վաղ հայտնել էիք, ռուսական սահմանապահները պետք է դադարեցնեին գործունեությունը «Զվարթնոց» օդանավակայանում: Վարչապետի երեկ Մոսկվա կատարած այցի արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ՌԴ սահմանապահները դուրս կգան նաև Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերի տեղակայման վայրերից:
ՀՀ համապատասխան ստորաբաժանումները պատշաճ կիրականացնեն և´ «Զվարթնոց» օդանավակայանի, և´ սահմանային անվտանգության գործառույթները: Հուսով եմ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին»։