ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Քո Տեր Աստծո անունը զուր տեղը չպիտի արտասանես, որովհետև Տերը արդար չի համարում նրան, ով իր անունը զուր տեղն է արտասանում․ 3-րդ պատվիրան
«Այս շարժումն ուղղորդված է Աստծո կողմից»․ ընդդիմադիր երթի ելած Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան
Հուսով եմ՝ հարգարժան Սրբազան հայրը չի նզովի նվաստիս, եթե որդիաբար արձանագրեմ, որ Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ, մեղմ ասած»: