Տեսակետ

Հոգևորականների ելույթներում «անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Կարդացի Գերագույն հոգևոր խորհրդի՝ նախօրեին տարածած հայտարարությունը։ Եկեղեցականները, նրանց թիկունքում կանգնած քաղաքական ուժերն ու անձինք ի՞նչ քաղաքական լուծումներ են ներկայացնում, ինչպե՞ս են բացատրում Հայաստանի մարտահրավերներն ու ի՞նչ լուծումներ են առաջարկում այս ճգնաժամից դուրս գալու համար։

Ե՞րբ է որևէ մեկը հոդաբաշխ կարծիք հայտնել պատերազմում պարտության պատճառների, դրանց լուծման ուղիների, Հայաստանի արտաքին, պաշտպանության ու անվտանգության խնդիրների, ռազմական շինարարության, սպառազինման ծրագրերի, ռազմական դոկտրինի, ազգային անվտանգության ռազմավարության, Հայաստանի տնտեսական ու ռազմական մրցունակության, Հայաստանի անկախության ու ինքնիշխանության և դրանք պաշտպանելու վերաբերյալ։ 

Հայ Եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի տարածած հայտարարության մեջ, Բագրատ սրբազանի առաջնորդած քայլերթին մասնակցող հոգևորականների և նրան միացած քաղաքական գործիչների ելույթներում «անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել։ Բացի Ռուսաստանին անդադար ու անվերապահ հավատարմություն հայտնելուց, այս մարդկանց ու ուժերի կողմից ուրիշ ի՞նչ գաղափար է երբևէ արտահայտվել»։