Տեսակետ

Վեդիի ջրամբարի պատվարի շինաշխատանքները մոտենում են ավարտին. Սասուն Միրոյան

«Մելիորացիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Սասուն Միրոյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Վեդիի ջրամբարի պատվարի շինաշխատանքները մոտենում են ավարտին և նախատեսվում է 2024 թվականի գարնանը շահագործման հանձնել։

Այժմ ընթացքի մեջ է Հայաստանում ամենաբարձր պատվարի շինաշխատանքների վերջին փուլը, ավարտական փուլում են թունելի, մեծ պատվարի աշխատանքները, չնչին աշխատանքի անհարաժեշտություն կա փոքր պատվարի վրա։ 

Շահագործումից հետո ջրամբարը կկառավարվի արդիական «Սկադա» համակարգի միջոցով, որը թույլ կտա 24-ժամյա ռեժիմով կառավարել և հետևել ջրամբարի աշխատանքին»։