Ֆինանսներ

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.25 տոկոսային կետով

Փետրվարի 1-ի նիստում ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 8.0%:

ԿԲ-ից տեղեկացնում են, որ ՀՀ ԿԲ կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել է 9.5%:

ՀՀ ԿԲ կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը սահմանվել է 6.5%: