Սպորտ

Վանաձորի քաղաքային մարզադաշտը շահագործման կհանձնվի այս տարվա ամռանը

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը և ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը շրջայց են կատարել Վանաձորի քաղաքային մարզադաշտում՝ հետևելով կատարվող շինարարական աշխատանքների ընթացքին։ 
Ինչպես հայտնի է, Վանաձորի մարզադաշտը հիմնանորոգվում է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի միջոցներով։
Մարզադաշտի շինաշխատանքները վերսկսվել են 2021 թվականի հուլիս ամսից։ Այս պահին բուռն շինարարություն է ընթանում, Վանաձորի մարզադֆաշտը շահագործման կհանձնվի այս տարվա ամռանը։ Նախատեսվում է, որ այն կունենա նոր տրիբունա՝ 3000 նստատեղով, հետագայում նստատեղերի թիվը կարող է ավելանալ։
ՀՖՖ նախագահը մարզպետին է ներկայացրեց մարզադաշտի վերակառուցման աշխատանքների ընթացքը, քննարկվել են վերջինիս հետ կապված մի շարք հարցեր:  
Մարզի ղեկավարը ողջունել է Վանաձորի և մարզի համար մեծ կարևորություն ունեցող մարզադաշտի վերանորոգմանն ուղղված ֆեդերացիայի ջանքերը և նշել, որ ֆուտբոլային բարի ավանդույթներ ունեցող մարզում հարմարավետ և ժամանակակից պահանջներին համապատասխանող մարզադաշտի առկայությունը կնպաստի սպորտաձևի է՛լ ավելի զարգացմանը, կակտիվացնի զբոսաշրջությունը և ինչու չէ նաև՝ զբաղվածության խնդիր կլուծի։