ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
Երեկ մի քանի ընկեր Ազատության վիդեոյի մեջ նկատել էին ինձ՝ 20 տարեկանում Լևոն Տեր-Պետրոսյանի հայտնի փուլային/փաթեթային ասուլիսի ժամանակ Հայաստանում առաջին անգամ լայվ ստրիմինգ անելիս։ Երեք հոգով կամերա էինք բռնել ու ինտերնետով հարցեր էինք ստանում՝ ուղղված այն ժամանակվա նախագահին։ Լայվ ստրիմինգի միտքը Գարեգին Չուգասզյանինն էր, իրագործումը՝ չորս հոգով: