Մշակույթ

Վահագ Ռաշի նոր երգը

Երաժիշտ Վահագ Ռաշը երկրպագուների դատին է հանձնել Վահան Տերյանի խոսքերի հիման վրա գրված «Հրաժեշտի մեղեդի» ստեղծագործությունը: Երաժիշտը մեղեդին գրել է 3 տարի առաջ, գործիքավորումն իրականացրել է Կարեն Արզումանյանի հետ: Երգի հնչյունային ռեժիսորը Սերգեյ Գասպարյանն է։ «Ինչպես վերջին շրջանի մի քանի երգեր, այս ստեղծագործությունը ևս ստեղծվել է ավագ տղայիս քնեցնելու ընթացքում։ Բանաստղեծությունը մանկուց շատ էի սիրում և ուրախ եմ, որ դրան համահունչ երաժշտություն ծնվեց։ Երգը երաժշտասերներին եմ ներկայացնում Տերյանի 137-ամյակի առթիվ»,-նշում է Վահագ Ռաշը: