Ուզբեկստանում ահաբեկչության կասկածանքով 30 մարդ է ձերբակալվել
Միջազգային
27 Հունվարի 2022, 12:43
Ուզբեկստանի իրավապահները Տաշքենդում ձերբակալել են 30 մարդու, ովքեր կասկածվում են Katiba Tawhid wal-Jihad ահաբեկչական կազմակերպությանը պատկանելու մեջ։ Այս մասին հինգշաբթի հայտնել է Ուզբեկստանի պետական անվտանգության ծառայությունը։ Նախաքննական գործունեության ընթացքում պարզվել է, որ նրանք մտադիր են մեկնել Սիրիա և համալրել այնտեղ գտնվող զինյալների շարքերը։ 2016 թվականի սեպտեմբերի 26-ին Ուզբեկստանի Գերագույն դատարանի որոշմամբ «Katiba Tawhid wal-Jihad» կազմակերպությունը ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն, որի գործունեությունը երկրում արգելված է։