Հինգշաբթի, 1 Հունիսի 2023

USD384.39

EUR407.92

RUB4.67

Երևան 20 ℃

Рус Eng

Ուրցաձորի համայնքապետարանում ազատման դիմումներ են գրել. «Հրապարակ»

Մամուլ

2 Փետրվարի 2022, 8:46

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ուրցաձորի համայնքապետարանի աշխատակիցները, ի նշան  բողոքի, աշխատանքից ազատման դիմումներ են գրել։ Վեդիի համայնքապետի ԺՊ Գարիկ Սարգսյանն ազատել է Ուրցաձորի համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանին եւ մի շարք ընդդիմադիր համայնքապետերի եւ ԺՊ-ներ նշանակել։ Անդրեասյանը բողոքարկել է որոշումը, աշխատակազմը հրաժարվել է աշխատել ԺՊ-ի հետ։ Անդրեասյանը մեզ ասաց, որ առաջին անգամ իր ենթակաները հրաժարվել են լսել իր հորդորը եւ շարունակել աշխատանքը։

Վեդի խոշորացված համայնքի ընտրությունները կայանալու են մարտի 27-ին, իշխանությունը քրտնաջան պատրաստվում է դրան, Սարգսյանն անգամ ուսանողներին անվճար ավտոբուս է տրամադրել, որ իրեն ձայն տան»:

Հետևեք մեզ Telegram-ում
International Crisis Group

Բաքուն կարող է ազդանշան տալ, որ ռուս խաղաղապահների կարիքն այլևս չկա

Արման Գալոյան

Քանի դեռ հնարավոր է եղած տնտեսական աճը կապիտալիցազնել, պետք է շտապել