Տեսակետ

Ունե՞ր Ավստրիայի արտգործնախարարի այցը էական նշանակություն

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. 

Փետրվարի 2-3-ը Հայաստան է այցելում Ավստրիայի արտգործնախարարը, իսկ փետրվարի 3-ին Հայաստանի ԱԳՆ հայտնում է, որ հայ-թուրքական կարգավորման հատուկ բանագնացների երկրորդ հանդիպումը տեղի կունենա Վիեննայում, փետրվարի 24-ին: 
Ունե՞ր Ավստրիայի արտգործնախարարի այցը այստեղ էական նշանակություն եվ արդյո՞ք Ավստրիան կարող է որևէ ավելի երկարաժամկետ գործառույթ ստանձնել հայ-թուրքական գործընթացում: Ֆուտբոլային դիվանագիտության միջնորդը Շվեյցարիան էր՝ Ավստրիայի հարևանը: Կարող է հարևաններով փոխվել են: