Միջազգային

Ուկրաինայում խստացվել են զինվորականների համար նախատեսված պատիժները

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օրենք է ստորագրել, որը խստացնում է զինծառայողների քրեական պատասխանատվությունը։ Մասնավորապես, այն ավելի խիստ պատիժ է նախատեսում զինվորականներին կարգապահությունը խախտելու համար, ինչպես նաև դատարաններին արգելում է մեղմացնել զինվորականների պատիժը անհնազանդության, հրամանը չկատարելու, պետին սպառնալու կամ նրա դեմ բռնություն գործադրելու, դասալքության, զորամասը կամ ռազմի դաշտն ինքնակամ լքելու համար։ 

Օրինագիծը քննադատվել է իրավապաշտպանների և հասարակության մի մասի կողմից, նախագահի կայքում հրապարակվել է դրա վրա վետո դնելու խնդրագիրը: Միևնույն ժամանակ, Ուկրաինայի Գերագույն ռադայի կողմից դեկտեմբերի կեսերին ընդունված օրինագծին աջակցել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին:

 

Հետևեք մեզ Telegram-ում։