Միջազգային

Ուկրաինայում 2 բրիտանացի կամավոր է զոհվել

Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը հունվարի 24-ին հաստատել է Ուկրաինայի արևելքում երկու բրիտանացի կամավորների՝ 28-ամյա Քրիս Փերիի և 48-ամյա Էնդրյու Բեգշոուի մահը, որոնք անհետ կորել էին հունվարի 6-ին: Վերջին անգամ նրանց տեսել են Սոլեդարի շրջանում՝ քաղաքի համար մղվող ծանր մարտերի ժամանակ։

Ինչպես հայտնել են զոհվածների հարազատները, տղամարդիկ սպանվել են Սոլեդարից տարեց կնոջ տարհանման փորձի ժամանակ. նրանց մեքենայի վրա հրետանային արկ է ընկել:

Հետևեք մեզ Telegram-ում։