Ուկրաինան Բելառուսին առաջարկել է չհարձակման պայմանագիր կնքել
Միջազգային
24 Հունվարի 2023, 16:26Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ Ուկրաինան Բելառուսին առաջարկել է չհարձակման պայմանագիր կնքել՝ միաժամանակ շարունակելով մարզել զինյալների, որոնք պոտենցիալ վտանգ են ներկայացնում Բելառուսի ազգային անվտանգության համար։
«Ես չգիտեմ՝ ինչու են ուկրաինացիները դա անում: Մյուս կողմից նրանք մեզ խնդրում են, որ ոչ մի դեպքում չկռվենք իրենց հետ, որ մեր զորքերը չշարժվեն այնտեղ: Նրանք առաջարկում են ստորագրել չհարձակման պայմանագիր»,-ասել է Լուկաշենկոն՝ երկրում սոցիալ-քաղաքական իրավիճակին նվիրված հանդիպմանը։ Նրա խոսքերը մեջբերել է «BelTA» գործակալությունը։
Հետևեք մեզ Telegram-ումՆմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն