Ճապոնիան և Կամբոջան կմարզեն ուկրաինացի սակրավորներին
Միջազգային
25 Հունվարի, 9:43Ճապոնիան և Կամբոջան պայմանավորվել են համագործակցել Ուկրաինայում չպայթած զինամթերքի վերացման և ականազերծման, ինչպես նաև ուկրաինացի սակրավորների վերապատրաստման հարցում։
«Կիոդո» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեքշաբթի Տոկիոյում կայացած բանակցություններից հետո այդ համաձայնությանն են եկել Ճապոնիայի արտգործնախարար Յոսիմասա Հայաշին և Կամբոջայի ԱԳ նախարար Պրակ Սոխոնը։
Հետևեք մեզ Telegram-ում