Միջազգային

Գերմանիան կարող է 139 leopard տանկ փոխանցել Ուկրաինային

Գերմանական «Rheinmetall» պաշտպանական կոնցեռնը կարող է Ուկրաինային մատակարարել ընդհանուր առմամբ 139 «Leopard 1» և «Leopard 2» տանկեր: 

Առաքումը հնարավոր է 2023 թվականի վերջին և 2024 թվականի սկզբին։ Բացի այդ, կոնցեռնի ներկայացուցչի խոսքով՝ շրջանաձև փոխանակման նախագծերի համար արդեն 2023 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կպատրաստվեն 29 Leopard 2A4 տանկ։ Ինչ վերաբերում է Leopard 1 տիպի տանկերին, ապա Rheinmetall-ը կարող է տրամադրել 88 նման մեքենա։

 

Հետևեք մեզ Telegram-ում։