Միջազգային

«ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը լուծված է». Շառլ Միշել

«ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը լուծված է»,- ասել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։ «Ուկրաինան ԵՄ է, իսկ ԵՄ-ն՝ Ուկրաինա: Եվ մենք պետք է բոլոր ջանքերը գործադրենք այս խոստումը, որքան հնարավոր է՝ շուտ, իրականություն դարձնելու համար»,- ասել է Միշելը՝ ելույթ ունենալով Ուկրաինայի Գերագույն ռադայում: Նա հույս է հայտնել, որ Ուկրաինայի ներկայացուցիչը շուտով կզբաղեցնի իր պաշտոնը։

«Հրթիռակոծելով Ուկրաինան՝ Ռուսաստանը հրթիռներ է արձակում այն ​​ամենի վրա, ինչին հավատում է Եվրամիությունը՝ հարձակվելով մեր միության հիմքի վրա․ միություն, որը մենք ստեղծել ենք երկրորդ համաշխարհային պատերազմի ողբերգությունից հետո»,-ասել է Եվրոպական խորհրդի ղեկավարը։

 

 

Հետևեք մեզ Telegram-ում։