Միջազգային

Ֆրանսիան կարող է Ուկրաինաին Leclerc տանկեր մատակարարել

Փարիզը դիտարկում է իր «Leclerc» մարտական ​​տանկերը Ուկրաինային հանձնելու հարցը։ Այդ մասին գրում է «Politico»-ն՝ վկայակոչելով ֆրանսիացի պաշտոնյային։

Միաժամանակ, Ֆրանսիայի քաղաքական շրջանակներում այս հարցի շուրջ քննարկումները դեռ շարունակվում են։ «Հարցը բարդ է և դեռևս չի լուծվել Փարիզում: Բայց մենք մտածում ենք այդ մասին»,- ասել է աղբյուրը:

Տանկերի տեղափոխման հարցը կքննարկվի Գերմանիայի կառավարության ներկայացուցիչների հետ համատեղ հանդիպման ժամանակ։

 

 

Հետևեք մեզ Telegram-ում։