Միջազգային

Զոհվել են Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կիևի մարզի Բրովարի քաղաքում ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարությունը։

«Այսօր՝ հունվարի 18-ի առավոտյան, Բրովարիում վթարի է ենթարկվել արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայության ուղղաթիռը, ավիավթարի հետևանքով մահացել է ՆԳՆ ղեկավարությունը՝ նախարարը, նախարարի առաջին տեղակալը և աշխատակազմի ղեկավարը»,- հայտնել է ոստիկանապետ Իգոր Կլիմենկոն։ Մահացել են Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Դենիս Մոնաստիրսկին և նրա առաջին տեղակալ Եվգենի Ենինը։ 

Կլիմենկոյի խոսքով՝ այժմ հայտնի է 16 զոհի մասին, որոնց թվում է 2 երեխա։ Զոհվածներից 9-ը ուղղաթիռում են եղել։

 

 

Հետևեք մեզ Telegram-ում։