Ռուսաստանի պահանջները անընդունելի են. Բլինքեն
Միջազգային
18 Հունվարի, 12:00
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն անընդունելի է որակել Ռուսաստանի պահանջներն Ուկրաինային՝ «նոր տարածքային իրողությունների» առնչությամբ։
Ինչպես հայտարարել է Բլինքենը Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլեվերլիի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ, այդ պահանջները վնասակար են խաղաղ բանակցային գործընթացի կարգավորման համար:
Պետքարտուղարը հավելել է, որ ԱՄՆ-ն ու դաշնակիցներն Ուկրաինային ապահովում են անհրաժեշտ ամեն ինչով, որպեսզի նա հաջողության հասնի ռուսական ագրեսիային դիմակայելու հարցում. «Սա ամենակարճ ճանապարհն է պատերազմի ավարտի և դիվանագիտության անցնելու համար»։
Հետևեք մեզ Telegram-ում