Միջազգային

Դնեպրում բնակելի շենքի վրա հրթիռային հարվածի հետևանքով կա 29 զոհ

Դնեպրում բնակելի շենքի վրա հրթիռային հարվածի հետևանքով կա 29 զոհ:

Ռուսական հրթիռային հարվածի վայրում փրկարարական գործողության երկրորդ օրն է։ Փլատակների տակից շարունակում են մարդկանց դուրս բերել, փրկվածներն ունեն ծանր հիպոթերմիա։
 
Բարձրահարկ շենքի ավելի քան 40 բնակչի ճակատագիրն անհայտ է մնում։ Տեղում աշխատում են ավելի քան 550 փրկարարներ, ոստիկաններ, բժիշկներ, կոմունալ ծառայություններ, կամավորներ։