Ուկրաինան նոր հակահարձակման է պատրաստվում
Միջազգային
25 Նոյեմբերի 2022, 11:57Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ ուկրաինացի զինվորականները առանցքային գծեր են պահում ճակատի բոլոր ուղղություններով, որոշ հատվածներում պատրաստվում են առաջ շարժվել։
«Շտաբում մենք շատ ուշադիր և մանրամասն ուսումնասիրել ենք իրավիճակը առաջնագծում։ Անկախ նրանից, թե որքան դժվար է դա, մենք բոլոր ոլորտներում առանցքային առաջխաղացում ունենք: Մեր տղաները խիզախորեն պաշտպանվում են. կան ուղղություններ, որտեղ մենք պատրաստվում ենք առաջ շարժվել»,- ասել է Զելենսկին իր երեկոյան տեսաուղերձում։
Զելենսկու խոսքով՝ արձանագրվել է նաև հակառակորդի կողմից լրացուցիչ ուժերի տեղափոխում դեպի Դոնբաս։
Հետևեք մեզ Telegram-ումՆմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն