Միջազգային

«Ուկրաինայի ենթակառուցվածքին հարվածները պատասխանն են արևմտյան զենքի մատակարարման». ՌԴ ներկայացուցիչ

«Ռուսաստանը հարվածներ է հասցնում Ուկրաինայի ենթակառուցվածքին՝ ի պատասխան Կիևին արևմտյան զենքի մատակարարումների»,-այս մասին ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան ասել է Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում:

«Ռուսաստանը հարվածներ է հասցնում Ուկրաինայի ենթակառուցվածքներին՝ ի պատասխան արևմտյան զենքի մատակարարումների և Կիևի՝ Ռուսաստանի դեմ ռազմական հաղթանակ տանելու անխոհեմ կոչերի»,- ասել է Նեբենզյան: