Միջազգային

«Ուկրաինան դեռ պետք է ազատագրի ևս 2000 բնակավայր». Զելենսկի

«Ուկրաինան դեռ պետք է ազատի և վերականգնի Ռուսաստանի կողմից գրավված շուրջ 2000 գյուղ և քաղաք»,-այս մասին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ ելույթ ունենալով Ֆրանսիայի քաղաքապետերի 104-րդ կոնգրեսում։ 

Զելենսկին պարզաբանել է, որ խոսքը մեծ ու փոքր քաղաքների, ավանների ու գյուղերի մասին է։

Զելենսկին հիշեցրել է, որ այս պահին Ուկրաինայի զինված ուժերին արդեն հաջողվել է ազատագրել ավելի քան 1800 բնակավայր։