Միջազգային

Հնարավոր է՝ Կիևի բնակիչները տարհանվեն

«Կիևի բնակիչները պետք է պատրաստվեն սառնամանիքի պայմաններում համատարած հոսանքազրկման վատագույն սցենարին». այդ մասին ասել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն՝ գերմանական Bild-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ Կիևին կարող է սպասել «ամենավատ ձմեռը երկրորդ համաշխարհային պատերազմից հետո»։ 

«Եթե ​​ամեն ինչ ընթանա ամենավատ սցենարով, քաղաքի մի մասը կարող է և պետք է տարհանվի», թեև իշխանությունները չեն ցանկանում, որ բանը հասնի դրան»,- շեշտել է Կլիչկոն: