Միջազգային

Հոսանքազրկված է 10 մլն ուկրաինացի

«Ավելի քան 10 միլիոն ուկրաինացի նոյեմբերի 17-ի դրությամբ չունեն էլեկտրականություն»,- հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ քաղաքացիներին ուղղված երեկոյան տեսաուղերձում։

Ամենաշատն այս իրավիճակը ազդել է Վիննիցայի, Օդեսայի, Սումիի շրջանների և Կիևի վրա։ Զելենսկին պարզաբանել է, որ երկրում, ի լրումն նախատեսվածի, կրկին էլեկտրաէներգիայի վթարային անջատումներ են եղել։ Նոյեմբերի 17-ին ռուսական ուժերը նոր զանգվածային հարվածներ են հասցրել երկրի կարևոր ենթակառուցվածքներին։