Միջազգային

Զելենսկին կոչ է արել՝ Կիևին միացնել Լեհաստանի հետաքննությանը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել՝ ուկրաինացի մասնագետներին ներգրավել Լեհաստանում պայթած հրթիռի հետաքննությանը։ «Կիևի դիրքորոշումը շատ թափանցիկ է. մենք ձգտում ենք հաստատել բոլոր մանրամասները, յուրաքանչյուր փաստ»,- ընդգծել է Զելենսկին՝ համաքաղաքացիներին ուղղված երեկոյան տեսաուղերձում։ 

Նա հորդորել է հասանելիություն տրամադրել Կիևին և պայթյունի վայրի հասանելի տվյալներին։ Միևնույն ժամանակ, նրա ընդգծմամբ, Ուկրաինայից ստացված ողջ տեղեկատվությունը լիարժեք հասանելիության տակ է իր գործընկերներին։