Էրդողանը բանակցում է Զելենսկու ու Պուտինի հետ
Միջազգային
20 Սեպտեմբերի 2022, 11:22Էրդողանը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին առանձնահատուկ նշանակություն ունի Ռուսաստանի դիրքորոշումը։ Էրդողանը հիշեցրել է, որ Ուզբեկստանում ծավալուն բանակցություններ է վարել նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Պայմանավորվածություն է ձեռք բերվել 200 գերիների փոխանակման մասին։ Սա լավ նվաճում է... Մյուս կողմից, մեր ընկերներն ու տեխնիկական անձնակազմը համակողմանիորեն զբաղվում են ագրոարտադրանքի հարցերով»,-հայտնել է նա։
Էրդողանի խոսքով՝ Թուրքիան բանակցություններ է վարում ինչպես ռուսական, այնպես էլ ուկրաինական կողմի հետ՝ ձգտելով արդյունքի հասնել։
«Մենք բանակցում ենք և Պուտինի, և Զելենսկու հետ։ Նաև՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն է շարունակում շփումները նրանց հետ։ Ի՞նչ է դա նշանակում։ Եթե մենք ուզում ենք արդյունքի հասնել, մենք պետք է բանակցենք երկու առաջնորդների հետ, ոչ թե հանդես գանք նրանցից մեկի կողմից։ Իհարկե, կարևոր է նաև տեսնել, որ ոչ միայն ուկրաինական կողմից են մարդիկ զոհվում, այլև՝ ռուսական»,- ամփոփել է Էրդողանը։
Հետևեք մեզ Telegram-ումՆմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն