Միջազգային

«Ռուսաստանն ամեն ինչ կանի՝ Ուկրաինայում հակամարտությունը շուտափույթ դադարեցնելու համար». Պուտին

«Ռուսաստանն ամեն ինչ կանի, որպեսզի Ուկրաինայի հակամարտությունը հնարավորինս շուտ դադարի, բայց Կիևը հրաժարվում է բանակցություններից». այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է ուրբաթ՝ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հանդիպման ժամանակ։ «Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի այդ ամենը հնարավորինս շուտ դադարեցվի»,-հավաստիացրել է նա: Ընդ որում, Պուտինը ափսոսանք է հայտնել, որ Ուկրաինայի ղեկավարությունը հայտարարել է բանակցային գործընթացից հրաժարվելու մասին. «Հայտարարել է, որ ցանկանում է իր նպատակներին հասնել ռազմական ճանապարհով»: