Վաշինգտոնի ռազմական օգնությունը Կիևին ներառում է ավելի քան 1400 դյուրակիր հակաօդային պաշտպանության Stinger համակարգ, ավելի քան 5000 Javelin հակատանկային հրթիռային համակարգ և հարյուրավոր Switchblade կամիկաձե դրոններ: Այս մասին ասվում է հինգշաբթի օրը՝ Սպիտակ տան հաղորդագրությունում։
Հայտարարության մեջ նշվում է, որ փետրվարի 24-ից ի վեր ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային տրամադրված ռազմական օգնության ընդհանուր ծավալը գնահատվում է 1,7 միլիարդ դոլար, իսկ 2021 թվականի հունվարից՝ 2,4 միլիարդ դոլար, որը ներառում է նաև ավելի քան 7 հզ հակատանկային համակարգ (բացի Javelin-ից), ավելի քան 7 հզ հրետանային զենք, 50 մլն միավոր զինամթերք, 45 հզ զրահաբաճկոնների և սաղավարտների հավաքածու, լազերային ուղղորդման համակարգով հրթիռային համակարգեր, հրետանու դեմ պայքարի ռադիոլոկացիոն կայաններ, անօդաչու սարքեր և ականանետեր։ Այս օգնությունը ներառում է նաև Puma անօդաչու թռչող սարքեր, զրահատեխնիկա, գիշերային տեսողության համակարգեր և կապի սարքավորումներ։