Տեսակետ

Մարտի 27-ի հումանիտար միջանցքները Ուկրաինայում

Կիրակի օրը՝ մարտի 27-ին, ուկրաինայի իշխանությունները երկու հումանիտար միջանցքով կիրականացնեն խաղաղ բնակիչների տարհանում պատերազմական տարածքներից։ Այս մասին հայտարարել է փոխվարչապետ, Ուկրաինայի չվերահսկվող տարածքների վերաինտեգրման հարցերով նախարար Իրինա Վերեշչուկը։

Ինչպես ուրբաթ օրը կայացած ճեպազրույցում ասաց ՌԴ Պաշտպանության ազգային կառավարման կենտրոնի ղեկավար Միխայիլ Միզինցևը, ռուսական կողմն ամեն օր բացում է և կշարունակի մարդասիրական միջանցքներ բացել Կիևի և Չեռնիգովի ռազմական գործողությունների տարածքներից խաղաղ բնակիչների դուրս գալու համար։ Միջանցքներ կբացվեն նաև Սումի, Խարկովի և Մարիուպոլի ուղղություններով։