Միջազգային

Որոշ մանրամասներ ռուս-ուկրաինական բանակցություններից

Բելառուսի Գոմելի մարզում ավարտվել են Ուկրաինայի և ՌԴ պատվիրակությունների միջև կայացած բանակցությունները, որի վերաբերյալ լրագրողներին մանրամասներ է հայտնել Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը:

«Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակություններն այսօր բանակցություններ են վարել, որոնց հիմնական նպատակն է եղել քննարկել Ուկրաինայի տարածքում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին հարցերը: Կողմերը առանձնացրել են մի շարք առաջնահերթ հարցեր, որոնց ուղղությամբ նշմարվել են որոշակի հստակեցումներ: Եվ որպեսզի դրանք ունենան լոգիստիկ իրականացման հնարավորություններ, կողմերը գնում են իրենց մայրաքաղաքներ՝ խորհրդակցելու։ Ինչպես նաև կողմերը քննարկել են մոտ ժամանակահատվածում հաջորդ հանդիպումն անցկացնելու հնարավորությունը, որի ընթացքում վերը նշված հարցերը կոնկրետացվելու են»,- նշել է Միխայել Պոդոլյակը:

Փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզի տարածքում մեկնարկել էին Ուկրաինայի և Ռուսաստանի բանակցությունները