Հինգշաբթի, 8 Հունիսի 2023

USD383.19

EUR407.25

RUB4.61

Երևան 27 ℃

Рус Eng

Ուկրաինայի և Նիդեռլանդների ԱԳ նախարարները քննարկել են զենքի մատակարարման հարցեր

Միջազգային

2 Փետրվարի 2022, 14:42

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Վոպկե Հոկստրայի հետ քննարկել է Կիևին պաշտպանական զենք մատակարարելու կարևորությունը։ Ըստ մամուլի ծառայության՝ Կուլեբան Կիևում հանդիպել է Նիդեռլանդների ԱԳՆ ղեկավարի հետ։ Նիդեռլանդների նախարարը հաստատել է, որ Նիդեռլանդները վճռականորեն աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Կողմերն առանձին-առանձին քննարկել են այսպես կոչված «Ղրիմի պլատֆորմի» շրջանակներում համագործակցությունը, կիբերանվտանգության և «ռուսական ապատեղեկատվությանը» հակազդելու ոլորտներում համագործակցությունը։ Նրանք քննարկել են նաև համատեղ աշխատանքը MH17 մարդատար ինքնաթիռի կործանման համար արդարադատություն հաստատելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։ Բացի այդ, նախարարները քննարկել են Ուկրաինայի հետագա եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման գործընթացը, ինչպես նաև Ուկրաինայի և Նիդեռլանդների միջև առևտրի և ներդրումների զարգացումը։

Հետևեք մեզ Telegram-ում