ԱԺ «ՔՊ» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Եկել եմ ասեմ, որ ուղղակի ահավոր է, որ ընդդիմութույնը չի ընկալում իր առանցքային առաքելությունը: Հա դիմանում եմ, բայց տեղեր կան, որ իրենք անգամ իմ անձնական ամենավատ պատկերացումները ևս գերազանցում են:
Հստակ փաստեր եմ ասում ստի դեմ, կարաք՝ ստուգեք բոլորդ: Ինչու եմ ասում սուտ, քանզի չեմ կարծում, որ պարոն Օհանյանը հիշողությունից թույլ է, և իսկապես ամաչում եմ իր տեղը:
Կներեք, որ հազարից մեկ տուրք տվեցի իրենց ասելիքին, բայց ասողը նախկին ԶՈւ հրամանատարն է, ում հրամանով զորակոչվել եմ Հայկական Բանակ»: